Ի՞նչպիսի կենցաղային տեխնիկա եք դուք՝ ըստ ձեր կենդանակերպի նշանի

Խոյ
Խոյը որակյալ արդուկ է։ Կյանքում նրա բոլոր գործերը հարթ են ընթանում։ Բայց շրջապատող մարդիկ իրականում չգիտեն, թե ինչ ջերմաստիճանի կարիք ունի նա տաքանալու համար` իր նպատակներին հասնելու համար: Պահանջում է մշտական քնքշություն և մեծ ուշադրություն։ Երբեք նրան մենակ չթողնեք, այլապես կքաղեք դրա հետևանքների արդյուքները:
Ցուլ
Ցուլերը էլեկտրական թեյնիկներ են։ Շատերը նրանց սովորական են համարում, քանի դեռ նրանքա շարքից դուրս չեն եկել: Երբ շուրջը եռուզեռ է, Ցուլը հանգիստ կանգնում է մի անկյունում ու անում իր գործը։ Դրա համար անհրաժեշտ են մշտական մտերիմ մարդիկ, ովքեր կլցնեն նրան իրենց սիրով։ Հակառակ դեպքում, այն չի կարողանա աշխատել։
Երկվորյակ
Երկվորյակն ինտերնետ հասանելիությամբ ցանկացած սարք են: Նրանք հեշտությամբ կարող են ստանալ վերջին տեղեկություններն ու բամբասանքները: Նրանց ուղեղն աշխատում է հատուկ ձևով, ինչի շնորհիվ կարող են հիշել շատ տեղեկություններ։ Երբեմն դա նույնիսկ օգտակար է դառնում։
Խեցգետին
Խեցգետինին ամենաշատը կսազի գազօջախը։ Նա նույնքան բարեսիրտ է ու ջերմ, հոգ կտանի ամբողջ ընտանիքի մասին։ Սովածին իր գրկից բաց չի թողնի։ Դուք չեք կարող նրան մենակ թողնել, քանի որ դա վատ կլինի բոլորի համար։
Առյուծ
Առյուծը փոշեկուլ է։ Եթե այն աշխատում է, ապա, անշուշտ, մեծ աղմուկ է ստեղծում շուրջը, որպեսզի բոլորը կարողանան տեսնել, թե որքան թույն է նա աշխատում։ Կոպիտ վարվելու դեպքում կարող է կոտրվել: Առյուծները սա չեն ներում։
Կույս
Կույսը տեսախցիկ է կամ ֆոտոխցիկ: Նա արտաքին աշխարհից լույս է բաց թողնում իր ընկալման պրիզմայով և երբեմն կարող է զարմանալի բաներ արտադրել: Իսկական փիլիսոփաներ, ովքեր կյանքին նայում են անսովոր տեսանկյունից:
Կշեռք
Կշեռքներն ապրում են ռադիոյի պես: Մի անզգույշ շարժում ալիքը կարգավորելիս, և ամեն ինչ կկորի։ Տրամադրությունը տատանվում է մի ծայրահեղությունից մյուսը, և երբեմն դժվար է միջինը գտնել: Նրանց անհրաժեշտ են համբերատար մարդիկ, ովքեր գիտեն ինչպես վարվել նման հատուկ տեխնիկայի հետ։
Կարիճ
Կարիճները խոհանոցի հզոր կոմբայններ են։ Նրանք ամեն ինչ կմանրացնեն ու նույնիսկ չեն դողա։ Դուք, իհարկե, չեք ցանկանա այնտեղ մատ խոթել, դա ձեզ վրա շատ թանկ կնստի:
Աղեղնավոր
Աղեղնավորները հեռուստացույցներ են, որոնք կարող են ժամերով զրուցել: Հաճախ նրան լուրջ չեն վերաբերվում, չնայած Աղեղնավորը միշտ փորձում է աշխարհի օբյեկտիվ պատկերացումը տալ։ Բայց ամեն մեկը դա յուրովի է ընկալում։
Այծեղջյուր
Այծեղջյուրը մեծ սառնարան է։ Բոլորը նրանից ինչ-որ բան են ուզում, բոլորին դուր է գալիս: Իհարկե, շատերը մոռանում են, որ ինչ-որ բան վերցնելու համար նախ պետք է այն դնել:
Ջրհոս
Ջրհոսը գերժամանակակից լվացքի մեքենա է: Նա ամեն ինչ անում է արդյունավետ, մանրակրկիտ և համառորեն։ Խստիվ արգելվում է մեքենան շատ չծանրաբեռնել: Ջրհոսները սիրում են նուրբ լվացք, մի մոռացեք դրա մասին։
Ձուկ
Ձկները սմարթֆոն են: Նա շատ բան գիտի, շատ բան է կարողանում, բայց շատ էներգիա է պահանջում։ Ժամանակ առ ժամանակ նա պետք է հանգստանա։