Որքա՞ն հարկ և տուրք չի վճարել «Coffee House» ընկերությունը

Որքա՞ն հարկ և տուրք չի վճարել «Coffee House» ընկերությունը

«Coffee House» ընկերության բոլոր մասնաճյուղերը փակ են․ պատճառը՝ հարկեր և տուրքեր չվճարելն է։

Մասնավորապես, MediaHub-ին Քննչական կոմիտեից հայտնեցին, որ ընկերության կողմից առանձնապես խոշոր չափերով` հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում իրականացվել են քննչական և վարութային գործողություններ:

Հարցին, թե որքա՞ն է կազմել չվճարած հարկերն ու տուրքերը, MediaHub-ին հայտնեցին, որ նախաքննության փուլում է, այս պահին որևէ թվային տվյալ չկա։

ՊԵԿ–ից ավելի վաղ հայտնել էին, որ կոմիտեն իրականացրել է հսկողական աշխատանք տվյալ ընկերությունում։ «Որևէ այլ՝ օրենքով չնախատեսված գործողություններ չեն ձեռնարկվել ՊԵԿ աշխատակիցների կողմից, իսկ ստուգման արդյունքում բացահայտված խախտումները սահմանված կարգով փոխանցվել են Քննչական կոմիտե»,- հայտնել են ՊԵԿ-ից։

Նշենք, որ «Coffee House» ընկերության աշխատակիցները խուսափում են պատասխանել հարցերին, մասնավորապես, MediaHub-ը կապ հաստատեց տվյալ ընկերության գնումներով զբաղվող մասնագետի հետ, ով նշեց, որ անգամ տեղյակ էլ չի՝ ինչ է եղել, քանի որ արձակուրդում է և հրաժարվեց այլ համար փոխանցել։ Ընկերության մյուս հեռախոսահամարներին պատասխանող չկա։

Մարիաննա Արամյան