«Պետք չէ առաջ ընկնել». Պեսկովը՝ Փաշինյան-Պուտին հանդիպման մասին

«Պետք չէ առաջ ընկնել». Պեսկովը՝ Փաշինյան-Պուտին հանդիպման մասին

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն անդրադառնալով հաջորդ շաբաթ Մոսկվայում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հնարավոր հանդիպմանը՝ հայտարարել է, որ որոշակի ծրագրեր քննարկվում են, սակայն այդ մասին խոսելը դեռ վաղ է։ Mediahub.am-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Պետք չէ առաջ ընկնել։ Քննարկվում են որոշակի ծրագրեր: Այս քննարկումն ավարտին հասցնելուն պես մենք համապատասխան հայտարարություն կանենք: Առայժմ դա վաղաժամ ենք համարում»,- նշել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք նախատեսվում են բանակցություններ։

Ավելի վաղ Փաշինյանը հայտարարել էր հաջորդ շաբաթ Մոսկվա այցելելու մտադրության մասին։