Հայաստանը Թուրքիայի հետ սահման չի փակել, թուրքերն են փակել, մենք չպիտի գնանք խնդրենք․ Վանեցյան

Հանրության շրջանում խոսում են այն մասին, թե Թուրքիայի հետ սահմանը բացվի, լավ կապրենք։ Ուզում եմ հարց տալ այդ մարդկանց՝ Հայաստանի Հանրապետության անվտանգային համակարգը այսօր պատրա՞ստ է Թուրքիայի հետ սահմանի բացմանը․ MediaHub-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը՝ պատասխանելով հայ-թուրքական սահմանի բացման վերաբերյալ հարցին։

Վանեցյանը շեշտեց՝ 21-րդ դարում փակ սահմաններ ունենալն անթույլատրելի է, շատ սխալ է, բայց Հայաստանը պետք է պատրաստվի, նոր գնա այդ քայլին։

«Հայաստանի Հանրապետությունը Թուրքիայի հետ սահմանը չի փակել, Թուրքիան է միակողմանի փակել ՀՀ հետ սահմանը։ Մենք չպիտի գնանք խնդրենք, պայմաններ առաջ քաշենք. Թուրքիան, եթե ուզում է սահման բացել, թո՛ղ հայտարարի այդ մասին, դրանից հետո մենք կխոսենք»,-նշեց նա։

Մանրամասն՝ տեսանյութում։