Կիպրոսի ԱԳ նախարարությունը ցավակցել է Հայաստանում տեղի ունեցած ջրհեղեղի զոհերի ընտանիքներին

Կիպրոսի ԱԳ նախարարությունը ցավակցել է Հայաստանում տեղի ունեցած ջրհեղեղի զոհերի ընտանիքներին

Կիպրոսի արտաքին գործերի նախարարությունն անկեղծ ցավակցություն է հայտնել Հայաստանի Տավուշի և Լոռու մարզերում տեղի ունեցած աղետի դեպքով․

«Մաղթում ենք շուտափույթ ապաքինում տուժածներին և ուժ ու կորով բոլոր նրանց, ում հուզել է այս ողբերգական իրադարձությունը», - ասված է հաղորդագրության մեջ: