Ի՞նչ կանի Հովիկ Աղազարյանը 

Ի՞նչ կանի Հովիկ Աղազարյանը 

«Ես իմ պատասխանը կհրապարակեմ երկուշաբթի օրը ժամը 18:00-ին»: Այսպես է  ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանն արձագանքել Նիկոլ Փաշինյանի հայտարարությանն այն մասին, որ Հովիկ Աղազարյանին խնդրել է վայր դնել մանդատը և հույս ունի, որ խնդրանքն անարձագանք չի մնա:

Դժվար է ստույգ կանխատեսել, թե ինչպես կվարվի Հովիկ Աղազարյանը, թեև արդեն իսկ նրա կողմից սկզբունքային նահանջ կա:

Եթե Աղազարյանը «խաղի տեղ» չթողներ, Փաշինյանի հարցազրույցից անմիջապես հետո պետք է հայտարարեր, որ Փաշինյանի «խնդրանքը» հակասահմանադրական է, և ինքը մտադիր չէ կատարել այն:

Բայց Աղազարյանը շատ լավ գիտի, որ այդ դեպքում ինքն ԱԺ կոմֆորտ զոնայից կհայտնվի քրեակատարողական հիմնարկում, մանավանդ, որ պատգամավորի դեմ երկու քրեական վարույթ կա:

Ստեղծված իրավիճակում Աղազարյանը եռօրյա «պաուզա» է վերցրել, որի ընթացքում փորձելու է լուծել իր քաղաքական ապագայի, նաև՝ բարեկեցության հարցերը:

Աղազարյանը, անշուշտ, կատարելու է Փաշինյանի «խնդրանքը», բայց դրա դիմաց Փաշինյանից պոկելու է գոնե «անշառ» որևէ գործ՝ «խաղի մեջ» մնալու, վարկերը փակելու համար:

Նրա «դիմադրությունը» և «սկզբունքայնությունը» կավարտվեն, հենց Փաշինյանը Աղազարյանին որևէ, նույնիսկ աննշան գործ առաջարկի:

Իհարկե, Փաշինյանը կարող է համարել, որ այս «ուսապարկը» շատ «մաշած» է:

Վահրամ Բագրատյան