Ռուսաստանը ԱՄՆ-ի հետ կքննարկի ռազմավարական զենքի հարցը

Ռուսաստանի իշխանությունները կողմ են զինաթափման համաձայնագրերի, այդ թվում՝ ռազմավարական սպառազինությունների կրճատման պայմանագրի շուրջ բանակցությունների վերսկսմանը։ Այս մասին RIA Novosti-ին տված հարցազրույցում հայտնել է ՌԴ արտաքին գործերի նախարարության փոխղեկավար Սերգեյ Վերշինինը։
Դիվանագետի խոսքով՝ դա պահանջում է խորը և համապարփակ աշխատանք և բոլոր գործընկերների կողմից կառուցողական մոտեցում՝ հիմնված փոխըմբռնման և ռազմավարական կայունության պահպանման համար միմյանց շահերի հաշվի վրա։
Բացի այդ, Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական հարձակողական սպառազինությունների մասին համաձայնագրի ժամկետը լրանում է 2026 թվականի փետրվարի 5-ին։ Մինչ այժմ Վաշինգտոնն ու Մոսկվան չեն քննարկել այս ոլորտում երկխոսությունը շարունակելու հեռանկարները, հավելել է Վերշինինը։