ԱՄՆ-ն դիտարկում է ռուսական նավթի ներկրման արգելքը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը դիտարկում է Միացյալ Նահանգներ ռուսական նավթի ներկրման նկատմամբ արգելք սահմանելու հարցը՝ որպես պատժամիջոցային քայլ Ուկրաինայում ՌԴ-ի սկսած հատուկ ռազմական գործողությանն ի պատասխան: Այս մասին գրում է Bloomberg-ը՝ ԱՄՆ վարչակազմի ներկայացուցիչներին հղումով։
«Վարչակազմի ներսում, ինչպես նաև ԱՄՆ-ի նավթագազային արդյունաբերական ընկերությունների հետ խոսակցություններ են տարվում՝ ԱՄՆ սպառողների և համաշխարհային մատակարարումների վրա նման քայլի ազդեցության վերաբերյալ»,- ասվում է հրապարակման մեջ: