Ռուսաստանը և ԱՄՆ-ն քննարկումներ են սկսել ռուսական հազվագյուտ հողային մետաղների մասին

Մոսկվան և Վաշինգտոնը քննարկումներ են սկսել հազվագյուտ հողային մետաղների (REM) նախագծերի շուրջ: Այս մասին «Իզվեստիա» թերթին ասել է Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի (RDIF) գլխավոր տնօրեն, ՌԴ նախագահի՝ ներդրումների և արտասահմանյան երկրների հետ տնտեսական համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիեւը։
Նա նշել է, որ հազվագյուտ հողային մետաղները համագործակցության համար կարևոր ոլորտ են։
Դմիտրիեւն ընդգծել է, որ որոշ ընկերություններ արդեն հետաքրքրություն են ցուցաբերել նախագծերի նկատմամբ։