Մադոննան հայտնվել է վերակենդանացման բաժանմունքում՝ լուրջ բակտերիալ վարակի պատճառով

Մադոննան հայտնվել է վերակենդանացման բաժանմունքում՝ լուրջ բակտերիալ վարակի պատճառով։
Sky News-ի փոխանցմամբ՝ երգչուհին անցած շաբաթ օրը հոսպիտալացվել է վերակենդանացման բաժանմունք։
Այժմ, ինչպես հաղորդում է հեռուստաալիքը, նրա վիճակը սկսել է բարելավվել, սակայն արտիստուհին դեռ գտնվում է բժիշկների ուշադրության կենտրոնում։ Նրա համերգային շրջագայության սկիզբը, որը պետք է սկսվեր հուլիսի 15-ին, հետաձգվել է։