Նախարար Մկրտչյանը արցախցի պաշտոնակցի հետ քննարկել է արցախահայության սոցիալական աջակցության ծրագրերը

Նախարար Մկրտչյանը արցախցի պաշտոնակցի հետ քննարկել է արցախահայության սոցիալական աջակցության ծրագրերը

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Արցախի Հանրապետության սոցիալական զարգացման և միգրացիայի նախարար Արմինե Պետրոսյանի հետ։

Տեղեկացնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ֆեյսբուքյան էջը:

Կարևորելով աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում արդյունավետ համագործակցության շարունակականությունը՝ նախարարները քննարկել են արցախահայության աջակցության ծրագրերի ընթացքին, արդյունքներին ու ընթացակարգերին առնչվող մի շարք մանրամասներ։

Անդրադարձ է արվել նաև տեղահանված արցախցիների բնակարանային ապահովության, զբաղվածության ապահովմանն ուղղված ծրագրերի իրականացմանը։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել աշխատանքային քննարկումների շրջանակում շարունակել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով համագործակցությունը։