Տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 14%

Տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 14%

Ընթացիկ տարվա մարտին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ Հայաստանում Տնտեսական ակտիվության ցուցանիշի (ՏԱՑ) հավելաճը կազմել է 14%, իսկ նախորդ ամսվա համեմատ՝ 10.9%: Այս մասին հայտնում են Կառավարությունից։

Դիտարկվող ժամանակահատվածում նախորդ տարվա համեմատ տնտեսության ճյուղերն աճել են հետևյալ կերպ.

առևտրի շրջանառություն՝ 26.1%,

ծառայություններ՝ 21.9%,

շինարարություն՝ 19%,

արդյունաբերություն՝ 8.6%։

2023թ.-ի մարտին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ՀՀ արտաքին առևտրաշրջանառությունն աճել է 2.5 անգամ. արտահանումն առաջանցիկ աճ է գրանցել՝ 2.7 անգամ, իսկ ներմուծումն ավելացել է 2.4 անգամ:

Դիտարկվող ժամանակահատվածում նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ՀՀ սպառողական շուկայում գներն աճել են 5.4%-ով: