Նախարարից նախընտրական շտաբի պետ․ Փամբուխչյանն առաջարկ է ստացել

Առաջիկայում սպասվում են Երևանի ավագանու ընտրություններ, և ինձ վստահվել է նախընտրական շտաբի ղեկավարումը։ Այդ մասին այսօր Կառավարության նիստից հետո ասաց ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը, որը վաղվանից դադարելու է Կառավարության անդամ լինել։

Նա նկատեց՝ վիրավորված չէ իշխանությունից, և այս նախընտրական շտաբը ղեկավարելը ևս կարևոր ու պատասխանատու գործ է։

«Մենք ունենք մեծ ռեյտինգ՝ ի դեմս Տիգրան Ավինյանի»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։