«ԲՐԻԿՍ+» գագաթնաժողովի շրջանակում կարճատև զրույցներ. Նիկոլ Փաշինյան

«ԲՐԻԿՍ+» գագաթնաժողովի շրջանակում կարճատև զրույցներ. Նիկոլ Փաշինյան

«ԲՐԻԿՍ+» գագաթնաժողովի շրջանակում կարճատև զրույցներ արտերկրի գործընկերների հետ

Նիկոլ Փաշինյան

 

«Կազանում տեղի ունեցող «ԲՐԻԿՍ+» գագաթնաժողովի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարճատև զրույցներ է ունեցել արտերկրի գործընկերների հետ:

Մասնավորապես, վարչապետը մտքեր է փոխանակել ՉԺՀ-ի նախագահ Սի Ծինփինի, Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի, Արաբական Միացյալ Էմիրությունների փոխվարչապետ, Արտաքին գործերի նախարար Աբդալլա բեն Զայիդ Ալ Նահայանի հետ:

Անդրադարձ է կատարվել ինչպես երկկողմ հարաբերություններին վերաբերող, այնպես էլ միջազգային նշանակության հարցերի»,- հայտնել է ՀՀ կառավարությունը։