Ի՞նչ է նվիրելու Փաշինյանը Պուտինին՝ ծննդյան օրվա առթիվ

Ի՞նչ է նվիրելու Փաշինյանը Պուտինին՝ ծննդյան օրվա առթիվ

Այսօր՝ հոկտեմբերի 7-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նշում է ծննդյան 70 ամյակը։ Ոչ կոնկրետ օրվա առթիվ, բայց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ՌԴ-ում է՝ մասնակցելու Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպմանը։ 

MediaHub.am-ը հետաքրքրվեց, թե արդյո՞ք Փաշինյանը ՀՀ-ի անունից որևէ նվեր փոխանցելու է ՌԴ ղեկավարին, և ընդհանրապես՝ կա՞ նման պրակտիկա, երբ երկրի ղեկավարն իր դաշնակից պետության առաջնորդին նվեր է փոխանցում ծննդյան օրվա առթիվ։ 

Վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Խաչատրյանը MediaHub.am-ին հայտնեց, որ դաշնակից երկրի ղեկավարին պետության անունից նվեր հանձնելու կոնկրետ արարողակարգ չկա։ Իսկ թե ինչ է նվիրելու Փաշինյանն այսօր Պուտինին, առավել ևս, որ այսօր նրան տեսնելու է անձամբ, հարցը մնաց առանց մեկնաբանության։ 

Հարցը MediaHub.am-ի մոտ ծագել էր, քանի որ առաջին անգամ է, երբ հենց Պուտինի ծննդյան օրվա ընթացքում է նման հանդիպում կազմակերպվում՝ գագաթաժողովի անցկացումը համընկել է օրվա հետ, և մեր երկրի ղեկավարն, ակամայից, գնացել է «հոբելյարի օջախ»։