Առա հա քեզ, ապահովեց ՀՀ-ը Արցախի անվտանգությունը․ Մինասյան

Արդեն որերորդ անգամ նշվում է, որ Արցախը Ադրբեջանի կազմում թողնելու մասին որոշումը դեռ 1996թ․ է կայացվել, սա ասում է մի ուժի ղեկավար, ով հպարտորեն վկայում է 2018թ․ դեկտեմբերի 9-ից սկած, որ ստացել է վստահության քվե, և այդ վստահության քվեն հիմնված էր խոսումների ու ծրագրեր վրա։ Այս մասին ԱԺ-ում ասաց Արծվիկ Մինասյանը։

«Այդ խոսոտւմներից մի քանի մեջբերում․ «Ազատ և զարգացած Արցախ երաշխավորող» ուժի նախընտրական ծրագիրն էր, «Արցախը հայ ժողովրդի արժանապատվության միջնաբերդն է», «Հայաստանի համար Արցախը պարզապես հողատարածք չէ, Արցախը ժողովուրդ է, սեփական ճակատագրին տեր կանգնած ժողովուրդ, իր միակ ու անզիջելի հայրենիքով, այդ հայրենիքի անվտանգության և ինքնորոշման երաշխավորը ՀՀ-ն է», առա հա քեզ, ապահովեց ՀՀ-ը Արցախի անվտանգությունը»,- ասաց Մինասյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։