Վրաստանը պատմական որոշում կայացրեց 2022 թվականին. Վրաստանի վարչապետ

Վրաստանը պատմական որոշում կայացրեց 2022 թվականին՝ հրաժարվելով Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կիրառելուց, հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
«Մեր որոշումները որոշիչ դեր խաղացին նրանում, որ Վրաստանը չհայտնվեց որպես երկրորդ ճակատ: Հակառուսական պատժամիջոցներից հրաժարվելը պատմական որոշում և հայտարարություն էր: Այնուհետև Վրաստանում եղավ էսկալացիայի ուղղակի փորձ, որպեսզի երկիրը ներքաշվի Ուկրաինայում ռազմական հակամարտության մեջ»,- ասել է Իրակլի Կոբախիձեն:
Նրա խոսքով՝ այս որոշումը հիմնարար է եղել, քանի որ եթե Վրաստանը միանար պատժամիջոցներին, ապա սպասվում էր «տնտեսական կործանում»։