Մոհամեդ Սալահի բացառիկ ռեկորդը

Մոհամեդ Սալահի բացառիկ ռեկորդը

«Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը Պրեմիեր լիգայի ռեկորդ է սահմանել։

Առաջին տուրի խաղում «Լիվերպուլը» 2:2 հաշվով է խաղացել Լոնդոնի «Ֆուլհեմի» հետ։ Գերմանացի Յուրգեն Կլոպի գլխավորած թիմը պարտությունից խուսափել է Մոհամեդ Սալահի գոլի շնորհիվ։

Եգիպտացի հարձակվողը Պրեմիեր լիգայի պատմության մեջ միակն է, որին հաջողվում է 6 տարի անընդմեջ գոլի հեղինակ դառնալ մեկնարկային տուրի խաղում։

5 մրցաշրջանի մեկնարկային խաղերում նա մեկական գոլ է խփել, իսկ 2020-2021 թվականների առաջնության մեկնարկում դարձել էր հեթ-տրիկի հեղինակ։