Առեղծվածային դեպք, Աբովյանի շենքերից մեկի նկուղում հայտնաբերվել են մարդու ոսկորներ. Shamshyan (18+)

Առեղծվածային դեպք, Աբովյանի շենքերից մեկի նկուղում հայտնաբերվել են մարդու ոսկորներ. Shamshyan (18+)

Այսօր՝ փետրվարի 28-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մարաշի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Աբովյան փողոցի շենքերից մեկի նկուղային հարկում աշխատանքներ կատարելիս բանվորները մարդու ոսկորներ են հայտնաբերել: 
 
Հայտնել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը։
 
Տարածքը սահմանազատել են պարեկները: 


 
Ըստ նախնական տեղեկությունների՝ հայտնաբերված մարդու ոսկորները հնարավոր է նշված վայրում թաղված լինեն մոտ 70 տարի առաջ: 

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: