Հայաստանի հավաքականը պարտվեց Վրաստանի ընտրանուն

Ազգերի լիգայի B դիվիզիոնի ուղեգրի համար անցումային փլեյ-օֆֆի առաջին խաղում Հայաստանի հավաքականը Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում պարտվեց Վրաստանի հավաքականին։
33-րդ րոպեին Օգնյեն Չանչարեւիչի պաշտպանած դարպասը գրավեց իսպանական «Լեւանտեի» 25-ամյա կիսապաշտպան Գիորգի Քոչորաշվիլին։
37-րդ րոպեին ֆրանսիացի Վինի Սանյոլի գլխավորած թիմի առավելությունը կրկնապատկեց ֆրանսիական «Լիոնի» 24-ամյա հարձակվող Ժորժ Միկաուտաձեն։ Գեորգի Միկաուտաձեն դուբլի հեղինակ է դարձել 59-րդ րոպեին՝ 0-3
Պատասխան հանդիպումը տեղի կունենա մարտի 23-ին` ժամը 18:00-ին Թբիլիսիում: