Ըմպելիք, որը 2 ժամում կհարթեցնի փքված որովայնը

Ըմպելիք, որը 2 ժամում կհարթեցնի փքված որովայնը

Եթե ​​ցանկանում եք արագ ազատվել «փքված» որովայնից և հագնել նեղ զգեստ, ապա այս նյութը անկասկած ձեզ համար է:

Փորձեք այս լայվխակը, որն օգտագործում են աշխարհի բոլոր ամենագեղեցիկ մոդելները։

Բոլորս էլ ցանկանում ենք թարմ, սպորտային և նիհար տեսք ունենալ, իսկ հարթ որովայնը ամենասեքսուալ կերպարների բանալին է:

Այսպիսով, հիմնական ըմպելիքը, որն արագորեն հարթեցնում է որովայնը,դա անանուխի թեյ է:

Պարզվում է անանուխի թեյը կարողանում է հաշված րոպեների ընթացքում թեթևացնել աղիքների սպազմը։

Շատերին է հայտնի, որ անանուխի թեյը կիրառվում է մարսողական համակարգի հետ կապված որոշ խնդիրների դեպքում, այդ թվում նաև այրոցի, մարսելախանգարման, գազերի կուտակման ու փորլուծության: Որոշ բժիշկներ խորհուրդ են տալիս այս թեյը խմել նաև գրգռված աղու համախտանիշի դեպքում: Առավել լավ արդյունքի հասնելու համար մասնագետները խորհուրդ են տալիս անանուխով թեյն ըմպել ուտելուց հետո կամ տհաճ զգացողությունների ի հայտ գալուն պես:

Անանուխի նման ազդեցությունը պայմանավորված է դրանում առկա մենթոլով, որը բույսին իր յուրահատուկ համն ու բույրը հաղորդող միացությունն է: Որոշ փորձագետներ ենթադրում են, որ այս թեյի հակասեպտիկ ու հակաբակտերիալ հատկությունները պայմանավորված են հենց մենթոլով: Հենց այս հատկությունների շնորհիվ էլ անանուխը բարելավում է մարսողությունն ու աղիների ընդհանուր վիճակը: