ՌԴ-ում 13-ամյա տղան մահացել է՝ օդը թարմացնող միջոց շնչելու հետևանքով

Մերձմոսկովյան Պոդոլսկում 13-ամյա դպրոցական է մահացել. այս մասին հայտնում են ռուսական տելեգրամյան ալիքները։
Ըստ տեղեկությունների՝ տղան ներշնչել էր երկու շիշ օդը թարմացնող միջոց՝ ավտոտնակ կառուցող ընկերությունում:
Ականատեսները շտապօգնություն են կանչել, սակայն երեխային փրկել չի հաջողվել՝ տղան մահացել է մինչ բժիշկների ժամանումը։
Ոստիկանությունը դեպքի առթիվ հետաքննություն է սկսել։
Իրադարձություններին ավելի արագ հետևելու համար բաժանորդագրվեք՝ MediaHubWorld