Ի՞նչ է կանխատեսել Թամարա Գլոբան կենդանակերպի այս 3 նշանների համար

Ի՞նչ է կանխատեսել Թամարա Գլոբան կենդանակերպի այս 3  նշանների համար

Խոյ (մարտի 21 - ապրիլի 19)
Այսօր Խոյերին խորհուրդ է տրվում ձեռնպահ մնալ նոր նախագծեր սկսելուց։ Հավանական է, որ ճանապարհին կարող են առաջանալ չնախատեսված դժվարություններ, որոնք կխանգարեն ձեզ ցանկալի արդյունքի հասնել: Հնարավոր են նաեւ կոնֆլիկտային իրավիճակներ, ուստի աշխատեք լինել հանդուրժող: Առանձնահատուկ ուշադրություն պետք է դարձնել ձեր ինքնազգացողությանը, հատկապես, եթե ձեզ անհարմար եք զգում եղանակային փոփոխությունների պատճառով։

Խեցգետին (հունիսի 22 - հուլիսի 22)
Այս օրը բարդ կլինի Խեցգետինների համար, քանի որ ստիպված կլինեք գրեթե միայնակ գլուխ հանել առաջադրանքներից։ Խաբեբաների զոհ դառնալու վտանգ կա, ուստի խուսափեք կասկածելի անձանց հետ շփվելուց: Աշխատեք անտեղի գումար չծախսել և զերծ մնացեք ավելորդ ֆինանսական ներդրումներից։

Կարիճ (հոկտեմբերի 23 - նոյեմբերի 21)
Կարիճները կարող են բախվել անցյալի սխալների մասին մտքերի հետ, որոնք կհանգեցնեն անհարկի հիասթափության։ Հեռացրեք ձեր բացասական մտքերը՝ ժամանակ անցկացնելով սիրելիների հետ կամ մարզվելով: Այնուամենայնիվ, աշխատեք չլարել ինքներդ ձեզ, որպեսզի չվատացնեք ձեր ինքնազգացողությունը։