Որոշ խաղաղապահներ նաև սկսել են հարստանալ Արցախի ողբերգության վրա․ «Հրապարակ»

Որոշ խաղաղապահներ նաև սկսել են հարստանալ Արցախի  ողբերգության վրա․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

Մոտ երկու ամիս է, ինչ Լաչինի միջանցքը փակ է ադրբեջանցի «բնապահպանների» կողմից, եւ չնայած միջազգային հանրության հորդորներին, տեսանելի չէ, որ մոտ ապագայում այն կբացվի: Թեպետ ռուս խաղաղապահները նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ունեն պարտավորություն միջանցքի պատշաճ վերահսկողություն իրականացնելու եւ անվտանգ ու անարգել երթեւեկություն ապահովելու ուղղությամբ, սակայն փաստացի քայլեր չեն ձեռնարկում ճանապարհը բացելու համար: Փոխարենը փորձում են ապահովել Արցախ հումանիտար բեռների տեղափոխումը, որ սով կամ հակասանիտարական վիճակ չսկսվի:

Սակայն մենք տեղեկացանք, որ որոշ խաղաղապահներ նաեւ սկսել են հարստանալ Արցախի ողբերգության վրա եւ բեռների մի մասը տեղափոխում են համապատասխան վճարի դիմաց: Ընդ որում, ախորժակն էլ փոքր չէ` մեկ ֆուռ տեղափոխելու համար մինչեւ հազար դոլար փող են վերցնում հայերից` տնտեսվարողներ, բարերարներ, մարդիկ, ովքեր փորձում են արցախցիներին առաջին անհրաժեշտության ապրանքներ հասցնել: Գումարի չափը տարբեր դեպքերում տարբեր է` 20 հազար դրամից մինչեւ մի քանի հարյուր հազար դրամ՝ կախված ապրանքների գնից ու քանակից:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։