ՔՊ-ի քայլերի արդյունքում հայոց պետականության ապագան վտանգված է

ՔՊ-ի քայլերի արդյունքում հայոց պետականության ապագան վտանգված է

ՀՀ կառավարությունը, ԱԺ մեծամասնությունը հաստատակամ են ամեն գնով պաշտպանելու ՀՀ ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը: Այդ մասին հայտարարել է ՔՊ-ական Ռուբեն Ռուբինյանը:

Թուրք-ադրբեջանական պահանջները կյանքի կոչող խմբակը՝ ՔՊ-ականները, խոսում են ՀՀ ինքնիշխանությունը պաշտպանելու մասին: Արցախը հանձնող թիմը չի կարող պաշտպանել ՀՀ տարածքային ամբողջականությունը, քանի որ Երևանի անվտանգությունը սկսվում է Արցախից: Արցախը Սյունիքի թիկունքն էր, իսկ Փաշինյանի և թիմի քայլերի արդյունքում Արցախի մեծ մասն այսօր օկուպացված է ադրբեջանական զորքերի կողմից, իսկ մյուս մասում գտնվում են ռուս խաղաղապահները. Բաքուն ամեն ինչ անելու է, որ նրանք շուտով դուրս գան այնտեղից:

Թուրքիայի հետ «սիրախաղի» ջատագովները՝ հայասպան, 5000 հայ զինվոր սպանած Իլհամ Ալիևին «կիրթ» անվանած թիմը, ահաբեկվելով ՀՀ քաղաքացիների ցույցերից, սկսել են ռազմահայրենասիրական «երգեր» երգել, սակայն դա նրանց չի փրկելու: ՔՊ-ի թուլության և անատամ քաղաքականության, կեղծ խաղաղասիրության քարոզչության արդյունքում Բաքուն այսօր հրետակոծում է Գեղարքունիքը, Վայոց Ձորն ու Սյունիքը՝ ապագայում Երևանի վրա հարձակվելու ռազմական պլացդարմներ նախապատրաստելով:

ՔՊ-ականները փախչելու են Արևմուտք կամ այնտեղ, որտեղ հասցրել են տներ ձեռք բերել՝ ՀՀ և Արցախի ճակատագիրը որոշելու է հայոց բանակն ու ապագա կառավարությունը: Բոլոր ճակատներում տապալված թիմը պետք է օր առաջ հեռացվի համազգային պայքարի արդյունքում:

Վահրամ Բագրատյան