«Կալիֆորնիա» ակումբում տեղի ուենցած դեպքի վերաբերյալ նախաձեռնվել է քրեական վարույթ․ ՔԿ խոսնակ

ՔԿ խոսնակ Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Քանի որ լրատվամիջոցներից բազմաթիվ բանավոր հարցումներ ենք ստացել մամուլում հրապարակված տեղեկատվության վերաբերյալ, այս պահին միայն կարող եմ ասել, որ 2023թ.-ի ապրիլի 23-ին, գիշերը, Արմավիրի մարզի Թաիրով համայնքում գտնվող «Կալիֆորնիա» գիշերային ակումբում տեղի ուենցած դեպքի վերաբերյալ Ոստիկանությունից ստացված նյութերի առթիվ ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Կատարվել է դեպքի վայրի զննություն, վերցվել են ակումբի տեսանկարահանող սարքերի հիշողության կրիչները: Հարցաքննվել են մի շարք անձինք։ Նշանակվել են փորձաքննություններ:
Կատարվում են անհետաձգելի քննչական և վարույթային գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու, ինչպես նաև դրանում ներգրավված անձանց գործողություններին իրավական գնահատականներ տալու ուղղությամբ: Այդ նպատակով Ոստիկանությանը տրվել է օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու հանձնարարություն։