Կորոնավիրուսային թվերը՝ Հայաստանում

Կորոնավիրուսային թվերը՝ Հայաստանում

Ապրիլի 12-ին հանրապետությունում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 13 նոր դեպք: Կատարվել է 2838 թեստավորում, առողջացել՝ 24 քաղաքացի:

Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422 691 դեպք, որոնցից 410 365-ը՝ առողջացած: Փաստացի բուժում է ստանում 2025 պացիենտ:

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8621 դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1680 է:

Ընդհանուր կատարվել է 3 003 171 թեստավորում։