Մոսկվայում մահացած են գտել Շինարարության նախարարության նախկին պաշտոնյային

Մոսկվայում մահացած են գտել Շինարարության նախարարության նախկին պաշտոնյային

Մոսկվայի մարզում Շինարարության նախարարության ճարտարապետության բաժնի գտել են մահացած․ հաղորդում է Shot տելեգրամյան ալիքը։ Անդրեյ Բելյուչենկոյի դին՝ դեմքի քերծվածքներով և արյունով, հայտնաբերվել է նրա առանձնատանը։  

Ըստ տեղեկությունների՝ 45-ամյա Անդրեյ Բելյուչենկոյին գտել են իր տան հատակին։ Տանը կռվի, ինչպես նաև կողմնակի անձանց առկայության հետքեր չեն եղել, սակայն հանգուցյալի ճակատին եղել է քերծվածք։

Անդրեյին առաջինը գտել է նրա 16-ամյա դուստրը։ Նա եկել է հոր մոտ, քանի որ վերջինս երկու օր կապի մեջ չի եղել։

Մահվան ստույգ պատճառը պարզ չէ։

Անդրեյ Բելյուչենկոն համարվում էր մայրաքաղաքի շինարարության ոլորտում խոշորագույն ներդրողներից մեկը։