ՌԴ հակաօդային պաշտպանության ուժերը գիշերը խոցել են Ուկրաինայի զինված ուժերի 21 անօդաչու թռչող սարքեր

ՌԴ հակաօդային պաշտպանության ուժերը գիշերը խոցել են Ուկրաինայի զինված ուժերի 21 անօդաչու թռչող սարքեր

Անցած գիշեր հակաօդային պաշտպանության հերթապահ համակարգերը ոչնչացրել և որսացել են ուկրաինական 21 անօդաչու թռչող սարք, որոնցից 13-ը Բելգորոդի շրջանի, 6-ը՝ Բրյանսկի և մեկական Վորոնեժի և Կուրսկի շրջանների վրա, հայտնում է ՌԴ ՊՆ-ն։

«Անցած գիշեր, երբ Կիևի ռեժիմը փորձել է ահաբեկչական հարձակումներ իրականացնել Ռուսաստանի Դաշնության տարածքում գտնվող թիրախների վրա ինքնաթիռի տիպի անօդաչու թռչող սարքերի միջոցով, հերթապահ հակաօդային պաշտպանության համակարգերը ոչնչացրեցին և որսացրին ուկրաինական 21 անօդաչու թռչող սարք։ 

Տասներեք անօդաչու թռչող սարք է որսացել Բելգորոդի շրջանի, 6-ը՝ Բրյանսկի շրջանի, մեկը՝ Վորոնեժի և մեկը՝ Կուրսկի շրջանի տարածքի վրա»,- ասվում է հաղորդագրության մեջ։