Գա, նայի, ասի՝ ես եմ արել․ որպես ի՞նչ․ զոհվածի մայրը՝ Փաշինյանի՝ Եռաբլուր չայցելելու մասին

2020 թվականի նոյմեբերի 9-ը էն սկիզբն էր, որով հայ ժողովուրդը տեսավ Արցախի հանձնումը։ Այս մասին այսօր Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց 44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի մայրը՝ Աստղիկ Գալեյանը։

«Մենք չպայքարեցինք մեր հայրենիքի համար, ու ստացվեց այնպես, որ եղան զոհեր հանուն ոչնչի։ Այսօր Արցախ չունենք, մեր տղաների հոգիները խաղաղ չեն, որովհետև իրենց արյան գնով պահած հայրենիքը էսօր չկա»,- ասաց նա։ 

Խոսելով այն մասին, որ իշխանականները և Նիկոլ Փաշինյանը չեն այցլում Եռաբլուր՝ վերջինս նշեց։

«Իհարկե, պիտի չայցելի, որպես ի՞նչ այցելի։ Գա, նայի, ասի՝ «ես եմ արել, ես հանձնեցի, ես ստորագրեցի շատ հեշտ», ի՞նչ երեսով գա»,- նշեց Գալեյանը։

Մանրամասները՝ տեսանյութում