Ո՞ր ախտանշաններն են հnւշnւմ միզապարկի քաղցկեղի մաuին

Ո՞ր ախտանշաններն են հnւշnւմ միզապարկի քաղցկեղի մաuին

Միզապարկի քաղցկեղն այս հիվանդության այն տեսակներից է, որոնք սովորաբար աննկատ են մնում ու հայտնաբերվում են միայն այն ժամանակ, երբ արդեն չափազանց ուշ է լինում։ Այս հիվանդության ամենաակնհայտ ախտանշանը հեմատուրիան է՝ մեզի մեջ արյան առկայությունը։ Ուռուցքաբան Անդրեյ Վորոբյովը նշել է, թե ինչպես կարելի է տարբերակել այս վտանգավոր ախտանշանը։

«Դուք կարող եք մեզի մեջ արյան բծեր նկատել կամ մեզը կարող է արյան պատճառով դարչնագույն երանգ ստանալ: Արյունը միշտ չէ, որ տեսանելի է լինում, և այն կարող է ի հայտ գալ ժամանակ առ ժամանակ: Այս նախազգուշացնող ախտանշանը նկատվում է հիվանդների շուրջ 85 տոկոսի մոտ», — նշել է նա։

Նրա խոսքով՝ այս ախտանշանը սովորաբար չի ուղեկցվում ցավոտ զգացողություններով և այն կարելի է նկատել միայն միզելուց հետո զուգարանակոնքն ստուգելու դեպքում։ Այն պայմանավորված է ուռուցքի մեջ ուղղակի արյունազեղմամբ։