Մաշտոցի պողոտայից բերման ենթարկված «Զանգ» շարժման անդամներն ազատ են արձակվել, վաղը կլինեն նույն տեղում

Մաշտոցի պողոտայից բերման ենթարկված «Զանգ» շարժման անդամներն ազատ են արձակվել, վաղը կլինեն նույն տեղում

Ոստիկանությունը Մաշտոցի պողոտայից վրան տեղադրելու համար բերման էր ենթարկել «Զանգ» շարժման 8 անդամների, գրում է ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը։

«Զանգ» շարժումը այսօրվանից դուրս է եկել փողոց։ Մաշտոցի պուրակում հավաքից հետո մենք իրազեկող երթ իրակացրինք մայրաքաղաքի փողոցներում, եւ երբ վրան տեղադրեցինք Մաշտոցի պողոտայում, ոստիկանությունը դարձյալ խոչընդոտեց մեր ակցիան՝ բերման ենթարկելով պետության ու տան մեր սիմվոլը՝ վրանը պաշտպանողներին։

Բայց երբ մենք 8-ի փոխարեն լինենք 18, 28, 38, 48 ու այսպես շարունակ ավելի շատ, ոստիկանությունը չի կարողանա իր խնդիրն իրականացնել ու ստիպված կլինի դիմել քաղաքական ղեկավարությանը՝ հասկանալով, որ այս հարցը ուժով չի լուծվելու, այլ քաղաքական որոշմամբ, իսկ այդ որոշումը վերջնահաշվում պետք է լինի Նիկոլ Փաշինյանի հեռանալը։

Վաղը ժամը 16:00-ին մենք նորից լինելու ենք Մաշտոցի պուրակում։

Մեզ պետք է քո օգնող ձեռքը։

Իսկ այժմ բոլոր ձերբակալվածներն ազատ են։