Ռուսաստանի և Հայաստանի դիրքորոշումներն Ուկրաինայի հարցում տրամագծորեն տարբեր են․ Պեսկով

Ռուսաստանի և Հայաստանի դիրքորոշումներն Ուկրաինայի հարցում տրամագծորեն տարբեր են․ Պեսկով

Ռուսաստանի և Հայաստանի դիրքորոշումներն Ուկրաինայի հարցում տրամագծորեն տարբեր են: Հայտնել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

«Իսկապես, մենք տրամագծորեն հակառակ տեսակետներ ունենք այն ամենի վերաբերյալ, ինչ տեղի է ունենում Ուկրաինայում, դա գաղտնիք չէ», - ասել է Պեսկովը կոնֆերանս-քոլի ժամանակ:

Նա նշել է, որ Ռուսաստանի Դաշնությունը համաձայն չէ Հայաստանի դիրքորոշման հետ և կշարունակի ապացուցել դրա ճշմարտացիությունը։