Մենք Սիրիայում կմնանք անորոշ ժամանակով. Իսրայելի պաշտպանության նախարար

Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը երեքշաբթի օրը, ելույթ ունենալով Գոլանի բարձունքներում, հայտարարել է, որ իսրայելական բանակի ներկայությունը և ռազմական գործողությունները Սիրիայում կշարունակվեն անորոշ ժամանակով, գրել են ԶԼՄ-ները։
«Իսրայելական բանակը պատրաստ է անորոշ ժամանակով մնալ Սիրիայում և վերահսկողություն պահպանել անվտանգության գոտու և Ջաբալ ալ-Շեյխի նկատմամբ։ Մեր նպատակն է ապահովել Իսրայելի անվտանգությունը, զինաթափել տարածաշրջանը և աջակցել դրուզներին»,- ասել է նա։
Խոսելով Սիրիայում Իսրայելի վերջին հարձակումների մասին՝ նա ասել է. «Անցած գիշեր մենք հարձակվեցինք Սիրիայի հարավում տեղակայված ավելի քան 40 ռազմական օբյեկտների վրա՝ Իսրայելին սպառնացող ցանկացած սպառնալիք վերացնելու համար»։