Ամաչում եմ, որ ապրում եմ. կնոջ մահից հետո ապրելու իմաստը և ամեն ինչը կորցրած Վաչիկ պապի պատմությունը (տեսանյութ)

MediaHub.am-ի հերոսը 67 տարեկան Վաչիկ պապն է: Նա լրիվ մենակ է ապրում հանրակացարանում, սենյակի մի հատվածում, ունի 3-րդ կարգի հաշմանդամություն:

Մի հին Գազել ուներ: Վարում էր, դրանով հոգում իր և կնոջ ծախսերը, բայց կինը մահացավ, ու նա ստիպված վաճառեց իր եկամտի միակ աղբյուր հանդիսացող Գազելը, որ կնոջ գերեզմանը սարքի: Հիմա Վաչիկ պապը ծայրահեղ ծանր վիճակում է: Օգնություն, փող չի խնդրում, զուտ պահակի աշխատանք է փնտրում, որ աշխատի, իրեն պահի: