Ձյուն, կարճատև անձրև. ինչ եղանակ կլինի

Ձյուն, կարճատև անձրև. ինչ եղանակ կլինի

ԱՌԱՋԻԿԱ 5 ՕՐՎԱ ԵՂԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ (19-24.11.2024թ.)

 

Երևան քաղաքում՝
Նոյեմբերի 19-ի ցերեկը, 20-ին, 21-ի գիշերը, 24-ի երեկոյան սպասվում է կարճատև անձրև։ Նոյեմբերի 21-ի ցերեկը, 22-23-ին, 24-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հանրապետության տարածքում`
Նոյեմբերի 19-ի ցերեկը, 20-ին, 21-ի գիշերն , 24-ի ցերեկը առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն։ Նոյեմբերի 21-ի ցերեկը, 22-23-ին, 24-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հյուսիսարևմտյան` 2-5 մ/վ, նոյեմբերի 24-ին առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում մինչև 17-20մ/վրկ։
Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 24-ի ցերեկը կնվազի 4-6 աստիճանով։

Երևան քաղաքի նոյեմբերի 20-ի բազմամյա կլիմայական տվյալներ
Օդի առավելագույն ջերմաստիճան      17.0°C (1995թ.)    
Օդի նվազագույն ջերմաստիճա            -6.7°C (2001թ.)    
Օդի միջին օրական ջերմաստիճան      6.2°C