Անսպասելի միջոց՝ սուրճի համը ավելի լավը դարձնելու համար

Անսպասելի միջոց՝  սուրճի համը ավելի լավը դարձնելու համար

Աղալուց հետո սուրճի մեջ ավելացված մի պտղունց աղը կվերացնի դառնությունը և կբարելավի ըմպելիքի համը։ Անսպասելի մեթոդը անվանել է շոտլանդական սուրճի ցանցի փորձագետ Քեյթ Ջոնսթոնը HuffPost-ին տված հարցազրույցում։

Մասնագետի խոսքով, ի տարբերություն շաքարավազի կամ կաթի, աղը չի քողարկում բոված հատիկների համն ու բույրը, այլ ավելի շուտ ընդգծում է դրանց քաղցր նոտաներն ու բնական դառնությունը։

Նա հավելել է, որ աղի կարիք չի լինի, եթե լհատիկները  ըստ ճաշակի ընտրվեն և ճիշտ բովվեն: Սակայն աղի հնարքն անփոխարինելի կլինի սառը սուրճ և սուրճի կոկտեյլներ պատրաստելիս, քանի որ այն օգնում է հետ բերել թարմ եփած ըմպելիքի համը։