Հայաստանի Մ-21 հավաքականը պարտվեց Սերբիայում

Հայաստանի Մ-21 հավաքականը պարտվեց Սերբիայում

Հայաստանի մինչև 21 տարեկան ֆուտբոլիստների հավաքականը Եվրոպայի երիտասարդական առաջնության ընտրական փուլի շրջանակում հանդիպեց Սերբիայի այդ տարիքային թիմի հետ: 

Սերբական Բաչկոյ Տոպոլի քաղաքի մարզադաշտում կայացած խաղն ավարտվեց տանտերերի հաղթանակով` 2:0: Հանդիպման 40-րդ րոպեին Դիմիտրիե Կամենովիչը բացեց հաշիվը, իսկ 45+2 րոպեին Նիկոլա Տերզիչը կրկնապատկեց այն:

Սերբիայի Մ-21 հավաքականը վաստակեց 11 միավոր և ամրապնդվեց 3-րդ տեղում: Հայաստանի երիտասարդական ընտրանին հինգերորդ անընդմեջ պարտությունը կրեց և վաստակած 3 միավորով շարունակում է եզրափակել մրցաշարային աղյուսակը: