Սպասում եմ իրավապահների գործողություններին և արձագանքին. Արթուր Վանեցյան

«Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը գրում է.
«Քիչ առաջ տեղեկացա Ապարանում տեղի ունեցած զարհուրելի դեպքի մասին:
Այս պահին կա մեկ զոհված և վեց վիրավոր, որոնցից երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է:
Վիրավորներից մեկը ՀՀ ԱԱԾ ՍԶ աշխատակից է:
Առողջություն եմ մաղթում բոլոր վիրավորներին, ցավակցությունս զոհվածի ընտանիքին:
Սպասում եմ իրավապահների գործողություններին և արձագանքին:
Հ.Գ. ժողովրդին սև ու սպիտակի բաժանողներ գոհ ե՞ք»: