Լարված վիճակ Բաղրամյան պողոտայում․ անհետ կորածների ծնողների համբերությունը հատավ
Էջմիածնի N զորամասի՝ «Քիմիկների» զորամասի զինծառայողների ծնողները, որոնց զավակներին 2021 թվականի հոկտեմբերի 21-ին տեղափոխել էին Արցախ մարտական առաջադրանքի և սխալ հրամանի պատճառով նրանք հայտնվել էին շրջափակման մեջ ու մինչ օրս համարվում են անհետ կորած, այսօր բողոքի ակցիա էին իրականացնում նախագահական նստավայրի մոտ:
Վաղ առավոտից իրականացնող ակցիայի մասնակից ծնողներին, սակայն, որևէ պաշտոնյա չընդունեց. նրանք, մասնավորապես, պահանջում են Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպում:
Մի քանի ժամ անտեսվելուց հետո ծնողները որոշում կայացրեցին փակել Բաղրամյան պողոտան: Նրանք հայտարարում են, որ արդեն շուրջ երեք տարի է իրենց խաբում են, ոչ մի պատասխան չեն տալիս.
«Մենք չգիտենք, ուր են մեր երեխեքը, այս քայլին ստիպված ենք դիմում»,–ասաց հուսահատ ծնողներից մեկը։
Իրավիճակն այս պահին շարունակում է լարված մնալ:
Մանրամասները՝ տեսանյութում: