Է՛լ Փաշինյան, է՛լ Ռուբեն Վարդանյան. Ադրբեջանի քաղաքական հիստերիան ԵԽԽՎ-ում

Է՛լ Փաշինյան, է՛լ Ռուբեն Վարդանյան. Ադրբեջանի քաղաքական հիստերիան ԵԽԽՎ-ում

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) կայացել է Լաչինի միջանցքում տիրող իրավիճակի քննարկում, որի ժամանակ ադրբեջանական պատվիրակության անդամ Քամալ Ջաֆարովը կրկնել է Բաքվի կեղծ թեզը, թե. «Լաչինի ճանապարհը բաց է, վերջին երկու ամսվա ընթացքում դրանով անցել է ավելի քան հազար մեքենա։ Նրանց թվում են ռուս խաղաղապահներ, Կարմիր խաչի միջազգային կոմիտեն և Ղարաբաղի խաղաղ հայ բնակչության ներկայացուցիչներին պատկանող մեքենաներ»: Ահա այսպես է Ադրբեջանի պատվիրակի կողմից ներկայացվել Լաչինի միջանցքի շրջափակուման փաստը։

Ադրբեջանցի պատգամավորը նաև խոսել է այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի մասին, հայտարարելով, թե, իբրև, Հայաստանը չի կատարում «իր պարտավորությունները և խոստումները»։
Քամալ Ջաֆարովն իր ելույթում հիշել է նաև է Արցախի պետնախարարին, նշելով, որ վերջինս Մոսկվայից է ժամանել «Ադրբեջանի Ղարաբաղ»:

«Նա երկու նպատակ ունի՝ հարված հասցնել երկու երկրների միջև խաղաղության գործընթացին և վնասել տեղի հայերի հետ հաստատված կապերին։ Նրա երկրորդ առաքելությունը Փաշինյանի փոխարեն վարչապետ դառնալն է: Սա այս պահին ընթացող տեղեկատվական մանիպուլյացիայի մյուս պատճառներից մեկն է», - հայտարարել է ադրբեջանցին:

Հիշեցնենք, որ 2022 թվականի 12-ից Ադրբեջանի կողմից փակվել է Լաչինի միջանցքը, ինչի հետևանքով Արցախի շուրջ 120 հազար խաղաղ բնակիչ հայտնվել է շրջափակման մեջ: Առկա է հումանիտար ճգնաժամ: 

Ադրբեջանի մեկ այլ ներկայացուցչի ելույթը և թե ինչպես են սաստում նրան ստորև.