ԵՄ-ն պատրաստվում է շրջանցել Հունգարիայի վետոն Ռուսաստանի դեմ պատժամիջոցների համար

Բրյուսելը մտադիր է հակառուսական պատժամիջոցների մեծ մասը տեղափոխել «այլ իրավական հիմքի վրա», ինչը թույլ կտա շրջանցել ՌԴ-ի դեմ սանկցիաները երկարաձգելու համար անհրաժեշտ միաձայնության պահանջը, գրել է «Financial Times»-ը։
Ըստ թերթի՝ այս կերպ ԵՄ-ն ճանապարհ է պատրաստում շրջանցել Հունգարիայի վետոն Ռուսաստանի դեմ պատժամիջոցների կիրառումը հնարավոր դարձնելու համար։
Քննարկվող միջոցառումները կարող են ազդել մոտ 200 միլիարդ եվրո արժողությամբ սառեցված ռուսական արժութային պահուստների վրա։