Ո՞վ կներկայացնի Ռուսաստանը Ստամբուլում Ուկրաինայի հետ բանակցություններին

Ո՞վ կներկայացնի Ռուսաստանը Ստամբուլում Ուկրաինայի հետ բանակցություններին

Կրեմլը կհայտարարի, թե ով կներկայացնի Ռուսաստանը Ուկրաինայի հետ բանակցություններում, հենց որ Պուտինը անհրաժեշտ համարի, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Այլ հայտարարություններ՝

- Եվրոպայի մոտեցումը ուկրաինական կարգավորմանը պատերազմամետ է և կտրուկ հակադրվում է Մոսկվայի և Վաշինգտոնի մոտեցմանը։ 

- Ռուսաստանի Դաշնությունը չի ընդունում 2014 թվականին մալայզիական Boeing-ի կործանման վերաբերյալ կողմնակալ հետաքննության արդյունքները;

- Եվրոպան Ուկրաինայի կողմից է և չի կարող պնդել բանակցությունների նկատմամբ հավասարակշռված մոտեցման մասին;

 

Ըստ ռուսական ԶԼՄ-ների՝ Պուտինն անձամբ Ստամբուլ չի մեկնի։ 

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը կգլխավորի ռուսական պատվիրակությունը մայիսի 15-ին Ստամբուլում կայանալիք բանակցություններում, գրել է «Կոմսոմոլսկայա պրավդան»։

Պատվիրակության կազմում կլինի նաև Ռուսաստանի նախագահի՝ արտաքին քաղաքականության հարցերով օգնական Յուրի Ուշակովը։