Դատարանը դերասան Ժերար Դեպարդիեին մեղավոր է ճանաչել uեռական ոտնձգության համար

Դատարանը դերասան Ժերար Դեպարդիեին մեղավոր է ճանաչել uեռական ոտնձգության համար

Ֆրանսիական դատարանը երեքշաբթի օրը դերասան Ժերար Դեպարդիեին մեղավոր է ճանաչել սեռական ոտնձգության համար։

Նա դատապարտվել է 1,5 տարվա պայմանական ազատազրկման։ Դերասանը հերքում է իր մեղքը։

Մեղադրող կողմը նաև կոչ է արել դատարանին պարտավորեցնել Դեպարդիեին հոգեբանական օգնություն ստանալ, զոհերին փոխհատուցում վճարել ու գրանցվել սեռական հանցագործների գրանցամատյանում, գրել են ԶԼՄ-ները։

Դեպարդիեի դեմ մեղադրանքները վերաբերում են 2021 թվականին «Կանաչ փեղկեր» ֆիլմի նկարահանումների ժամանակ գործողություննեևին: Զոհերից մեկը՝ ֆիլմի բեմադրող նկարիչը, պնդել է, որ դերասանը բռնել է իր գոտկատեղից, որովայնից և կրծքից: Երկրորդը՝ ռեժիսորի օգնականը, բողոքել է իր կրծքերին և հետույքին դիպչելու համար:

Սա դերասանի դեմ առաջին գործն է, որը հասնում է դատարան, չնայած ընդհանուր առմամբ նրան նմանատիպ վարքագծի համար մեղադրել է մոտ 20 կին։ Նա նաև մեղադրվում է դերասանուհի Շառլոտ Արնուի բռնաբարության մեջ։

76-ամյա դերասանը, ով ունի Ֆրանսիայի, ԱՄԷ-ի և Ռուսաստանի քաղաքացիություն, այսօր ներկա չի եղել դատական ​​նիստին։ Նրա փաստաբանը հայտարարել է, որ դատավճիռը կբողոքարկվի։ Դեպարդիեի ցուցմունքում ասվում է, որ նրա վարքագիծը հաճախ ընկալվում է որպես անպարկեշտ՝ իր «ռուսական բնույթի» պատճառով, սակայն նա չի մտադրվել բռնություն գործադրել կամ ուրիշների հանդեպ ոտնձգություններ անել։