ԵՄ-ն նախատեսում է հետաձգել ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցները մինչև Ստամբուլում բանակցությունները

Եվրոպական առաջնորդները պատրաստ են սպասել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջև Թուրքիայում հնարավոր հանդիպմանը, նախքան Միացյալ Նահանգներին Մոսկվայի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու խնդրանքով դիմելը, հաղորդել է Bloomberg-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Գործակալությունը նշել է, որ ԱՄՆ-ի և եվրոպացի պաշտոնյաների միջև մայիսի 12-ին կայացած բանակցություններից հետո պարզ է դարձել, որ Վաշինգտոնը կցանկանար հնարավորություն ընձեռել Մոսկվայի և Կիեւի միջև բանակցություններ վարել մայիսի 15-ին՝ նախքան «Պուտինի վրա ճնշումը մեծացնելը»։
Եթե Պուտինը հրաժարվի հանդիպել Զելենսկու հետ, կամ Ռուսաստանը չհամաձայնվի անհապաղ և անվերապահ հրադադարի հինգշաբթի օրը, եվրոպացի առաջնորդները «կոչ կանեն նախագահ Դոնալդ Թրամփին կատարել իր սպառնալիքը»՝ պատժամիջոցներ կիրառել Մոսկվայի նկատմամբ։