Հանգուցյալ դերասան Մեթյու Փերիի նախկին սիրելին կոչ է արել հետագա հետաքննություն անցկացնել նրա մահվան փաստով

Հանգուցյալ դերասան Մեթյու Փերիի նախկին սիրելին կոչ է արել հետագա հետաքննություն անցկացնել նրա մահվան փաստով

Քեթի Էդվարդսը` ամերիկացի դերասան և «Ընկերներ» հեռուստասերիալի աստղ Մեթյու Փերիի նախկին սիրելին, կոչ է արել շարունակել հետաքննությունը դերասանի մահվան կապակցությամբ։ Այս մասին հայտնել է The Mirror-ը։

Կոչը վերաբերում է բժշկական անձնակազմի հնարավոր ներգրավվածությանը դերասանի մահվան հարցում։

Էդվարդսն ասել է, որ Փերին օրական 40-ից 50 «Վիկոդին» դեղահաբ է ընդունել ու որ դեղը ստացել է բուժքույրից, ով այն բերել է տուն:

Ըստ նրա՝ դա բացատրում է, թե ինչու են մասնագետները դերասանի մարմնում հայտնաբերել կետամինի մահացու քանակություն: Փերին կարող էր վճարած լինել բուժքրոջը, որպեսզի նրան թմրամիջոցի ազդեցություն ունեցող դեղերի լրացուցիչ չափաբաժինի համար:

Հայտնի է, որ Փերին դեպրեսիան բուժելու համար կետամինային ինֆուզիոն թերապիա էր անցնում, սակայն այդ ժամանակ վերջին սեանսից անցել էր մեկուկես շաբաթ, իսկ օրգանիզմում կետամինի մնալու ժամանակը երեքից չորս ժամ է։ Չնայած այն հանգամանքին, որ Փերին դեղը վերցրել է անհայտ աղբյուրից, Լոս Անջելեսի ոստիկանությունը փակել է հետաքննությունը։

Նախկինում Մեթյու Փերիի ծանոթները խոսել են դերասանի ագրեսիվ պահվածքի մասին։ Նրանք հայտնել են, որ չնայած Փերիի պնդումներին, թե հաղթահարել է թմրամոլությունը, նա շարունակել է օգտագործել արգելված նյութեր իր ողջ կյանքի ընթացքում: