Չորս ամերիկացի զինվոր է մաhացել Լիտվայում զորավարժության ժամանակ

Դատախազությունը նախաքննություն է սկսել ամերիկացի զինվորների մահվան փաստով, երբ նրանց զրահամեքենան դուրս են բերել ճահճից, գրել են ԶԼՄ-ները։
Մահվան պատճառները պարզելու համար նախաքննություն է սկսվել։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Լիտվայում վարժանքների ժամանակ անհետ կորել է չորս ամերիկացի զինծառայողներով զրահափոխադրիչ։ Այնուհետև հայտնի է դարձել, որ այն ընկղմվել է չորս մետր ջրի և երկու մետր հողի տակ։
Լիտվայի զինված ուժերը հայտարարել էին, որ մարտի 25-ին հաղորդում է ստացվել, որ չորս ամերիկացի զինվորներ և մեկ M88A2 Hercules մակնիշի թրթուրավոր մեքենա անհետացել են Բելառուսի հետ սահմանի մոտ Պաբրադեի զորավարժարանում։
Տեսանյութն այստեղ