Համբուրգի օդանավակայանը փակ է. զինված տղամարդը Թուրքիա թռիչք է պահանջում (տեսանյութ)

Գերմանիայի Համբուրգ քաղաքի օդանավակայան են ժամանել բազմաթիվ շտապօգնության մեքենաներ և ոստիկաններ։
Bild am Sonntag թերթի փոխանցմամբ՝ առաջին տերմինալի դիմաց մեքենայի մեջ անհայտ զինված տղամարդ է նկատվել։ Նա ճեղքել է անվտանգության պատնեշը և մտել ինքնաթիռի սպասարկման տարածք։
Համբուրգի օդանավակայան մեքենայով ներխուժած զինված տղամարդը մի քանի անգամ կրակել է, նրա հետ եղել են երկու երեխաների. գրում է Bild-ը։
Ոստիկանությունը հայտնել է, որ իրենք շարունակում են բանակցությունները Համբուրգի օդանավակայան ներխուժած զինված տղամարդու հետ։ Արտակարգ իրավիճակի պատճառով օդանավակայանը շարունակում է փակ մնալ։
Ըստ որոշ տեղեկությունների՝ տղամարդը Թուրքիա թռիչք է պահանջում։
Համբուրգի օդանավակայանում դստերը պատանդ վերցրած տղամարդը նախկինում իր հետ ունեցել է ռազմական զենք և պայթուցիկ սարքեր. հայտնել են ոստիկանությունից։
Կադրեր դեպքի վայրից՝ https://t.me/MediaHub1world/7575