Պապիկյանը հանդիպել է ՀՀ և օտարերկրյա բարձրագույն ռազմակրթական հաստատությունների շրջանավարտների հետ

Պապիկյանը հանդիպել է ՀՀ և օտարերկրյա բարձրագույն ռազմակրթական հաստատությունների շրջանավարտների հետ

Հուլիսի 28-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ՊՆ վարչական համալիրում հանդիպել է ՀՀ և օտարերկրյա բարձրագույն ռազմավարական և բարձրագույն ռազմակրթական ուսումնական հաստատությունների 2022-2023 թթ. ուսումնական տարվա  շրջանավարտների հետ։

Ողջունելով և շնորհավորելով սպաներին՝ պաշտպանական գերատեսչության
ղեկավարն ընդգծել է, որ երկրի ռազմաքաղաքական ղեկավարության ուշադրության կենտրոնում է զինված ուժերն իրենց գործին լիարժեք տիրապետող սպաներով համալրելու գործընթացը։

Շրջանավարտներին շնորհավորել և մաղթանքներ է հղել նաև ՀՀ ԶՈՒ գլխավոր
շտաբի պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը։

Միջոցառման ավարտին պաշտպանության նախարարը մի շարք սպաների շնորհել է
սպայական հերթական կոչումները։