Եվրամիությունը չի համաձայնեցրել Կիեւին 2025 թվականի օգնության նոր փաթեթը

ԵՄ ԱԳ նախարարները չեն համաձայնեցրել 2025 թվականին Կիեւին ռազմական օգնություն տրամադրելու նոր նախաձեռնությունը և շարունակում են քննարկումները։ Այս մասին երկուշաբթի օրը հայտարարել է եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը։
«Մենք քննարկել ենք նախաձեռնությունը, սակայն որոշումներն ու գումարները կքննարկվեն մարտի 6-ին կայանալիք ԵՄ գագաթնաժողովում»,- Կալլասի խոսքերն է մեջբերել «РИА Новости»-ն։